Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արծվիկ Մինասյանը հեռանո՞ւմ է

Արծվիկ Մինասյանը հեռանո՞ւմ է
22.09.2016 | 23:03

Մամուլի տեղեկություններով՝ էկոնոմիկայի նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը արդեն հավաքել է իրերը, վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում նրան վստահել տնտեսության ոլորտը:

Արծվիկ Մինասյանը կդառնա բնապահպանության նախարար: Tert.am-ի հարցին`ճի՞շտ է, որ ինքը տեղափոխվում է բնապահպանության նախարարություն և թողնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար՝ ես վաղը ժամը 11-ին մամուլի ասուլիս եմ հրավիրում ու կպատասխանեմ բոլոր հարցերին»:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ